ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Գյումրիում բախումներ են եղել

Գյումրիում բախումներ են եղել
16.01.2015 | 13:32

Վալերի Պերմյակովին Հայաստանում դատելու պահանջով հունվարի 15-ին, ժամը 17:00-ից Գյումրու դատախազության առջև հավաքված հազարավոր ցուցարարները մոտ երկուսուկես ժամվա ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ պարբերաբար բանակցելուց հետո, որոշել են շարժվել դեպի Գյումրիում ՌԴ հյուպատոսարան, ակցիայի մասնակիցների մի մասը մնացել է դատախազության շենքի մոտ: Նրանց փորձել է հանդարտեցնել Գյումրիից ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը՝ հորդորելով ցրվել: Հյուպատոսարանի շենքը պաշտպանում է վահաններով զինված ոստիկանական շղթան: Ցուցարարները պահանջում են բացել ճանապարհը և իրենց թույլատրել մոտենալ հյուպատոսարանի շենքին, գյումրեցիները ճանապարհին քարեր են հավաքել, որոնք նետում են ոստիկանների ուղղությամբ: Ոստիկանները դիմադրում են, հետ մղում ցուցարարների առաջխաղացումը։ Ոստիկանությունը բարձրախոսներով զգուշացրել է, թե ցուցարարների գործողություններն անօրինական են և պահանջել է ցրվել:
Գյումրիում դեպի Ռուսաստանի հյուպատոսարան տանող ճանապարհին բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև: Որոշ ցուցարարներ վիրավորվել են, նրանց տեղափոխել են շտապօգնության մեքենայով: Ոստիկանությունը նոր ուժեր է կենտրոնացնում հյուպատոսարանի շենքի մոտ:
Երբ ոստիկանները հատուկ միջոց կիրառեցին՝ ուժեղ լույսով պայթյուններ, որոնք ծուխ են արձակում, նոր ցուցարարներ վիրավորվեցին, նրանց ևս տեղափոխեցին շտապօգնության մեքենայով: Դա արդեն երրորդ շտապօգնության մեքենան էր, որը վիրավորների տեղափոխեց: Նախնական տվյալներով` 7 վիրավոր կա, մեկը՝ ոստիկան է: Քաղաքացիական անձինք այրվածքներ են ստացել, ոստիկանը վիրավորվել է գլխի հատվածում: Ցուցարարները ինչ-որ առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ: Նրանք ամբողջությամբ փակ են պահում Գյումրու կենտրոնական փողոցներից մեկը։ Ցուցարարները պահանջում են թույլ տալ իրենց մոտենալ հյուպատոսարանին, սակայն ոստիկանները չեն բացում շղթան:

Դիտվել է՝ 759

Մեկնաբանություններ